Ռուս խաղաղապահները նոր մարդասիրական ակցիա են անցկացրել Արցախում
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են ցուցաբերել բարդ կացության մեջ գտնվող բազմազավակ ընտանիքներին ու տեղի բնակիչներին:
Մասնավորապես՝ խաղաղապահները «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ Բերձորում ակցիա են անցկացրել։
Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Վլադիմիրովը նշել է, որ կարիքավոր ընտանիքներին տրամադրել են մթերային հավաքածուներ, հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ:
«Այսօր Լաչինի միջանցքում ակցիա ենք անցկացրել ։ Ակցիան հիմնականում ուղղված էր բազմազավակ և միայնակ մայրերին, 10 ընտանիքի (մոտ 70 մարդ) ենք օգնել։ Բերել են 100 զույգ կոշիկ, ինչպես նաև մթերային հավաքածուներ։ Օգնությունը ցուցաբերվել է ռուս խաղաղապահ ուժերի հետ համատեղ, շատ շնորհակալ եմ նրանց», - ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։
Նա հույս է հայտնել, որ նման ակցիաները շարունակական կլինեն։
Ամսվա սկզբից խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ չորս մարդասիրական ակցիա են իրականացրել Ստեփանակերտում, Մարտունիում, Հաթերքում ու Բերձորում։
«Յոթ երեխա ունեմ։ Ավագը տասնյոթ տարեկան է, կրտսերը՝ վեց։ Առաջին դասարանցիներին պարագաներ են տվել, դա նույնպես շատ է պետք։ Բազմազավակ ընտանիքների բոլոր երեխաներին կոշիկները տվեցին։ Շնորհակալություն, որ մեզ օգնում եք և հույս ունենք, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի», - շնորհակալություն է հայտնել Արցախի բնակչուհի Անուշ Ուշակովան, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.