«Հրապարակ». ԻՆՉՈ՞Ւ Է ՁԳՁԳՎՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԺ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորումը ձգձգվում է մի քանի պատճառով։ Նախ, որ, ի տարբերություն ապրիլյանի հանձնաժողովի, Անդրանիկ Քոչարյանն այս անգամ չի կարող նախագահել այն` ընդդիմությունը կընդվզի դրա դեմ․ կա շահերի բախում, և իշխանության ներկայացուցիչը չի կարող օբյեկտիվ ուսումնասիրության երաշխավոր լինել: Նաև սրանով է պայմանավորված ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցում իշխանության համառությունը։
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, քննիչ հանձնաժողովը ձևավորվելու է Պաշտպանության հանձնաժողովի հիման վրա, և հանձնաժողովի փոխնախագահն է փաստացի լինելու այդ հանձնաժողովի նախագահը։ Ի դեպ, չնայած Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ հայտարարեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությամբ փորձելու են սահմանափակել փոխնախագահի առաջադրման հնարավորությունը, և 1-2 առաջադրումից ու չընտրվելուց հետո թեկնածուն պետք է փոխվի, սակայն «Հայաստան» դաշինքում կարծում են, որ եթե նույնիսկ փոփոխություն անեն, դա հետադարձ ուժ չի կարող ունենալ և չի տարածվի Ղազինյանի վրա։ Իշխանությունն արտախորհրդարանականների աշխատանքը հանձնաժողովում պատկերացնում է փորձագետների տեսքով, ընդդիմադիրները սա էլ են խնդրահարույց ու հակաիրավական համարում։ «Հրավիրյալները չեն կարող փորձագետ աշխատել, նրանց միայն կանչելու են «հարցաքննության»»,- ասացին մեզ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.