Արթուր Վանեցյան․ Արցախի ինքնորոշման հարցը փակված չէ, պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում
Հոկտեմբերի 12-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կանադայի մարմնի ատենապետ Շահէ Թանաշյանի և վարչության ընդհանուր քարտուղար Հակոբ Արսլանյանի հետ: Այս մասին News.am-ը տեղեկանում է «Հայրենիք» կուսակցությունից։
Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությանը, սոցիալական պաշտպանությանը, ինչպես նաև համահայկական օրակարգին առնչվող մի շարք հարցեր:
ՀԲԸՄ Կանադայի մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում նախանշված ծրագրերի իրականացման գաղափարները՝ նշելով, որ Սփյուռքը մշտապես կանգնած է լինելու Արցախի ժողովրդի թիկունքին:
Արթուր Վանեցյանը վերահաստատել է «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի դիրքորոշումը առ այն, որ Արցախի ինքնորոշման հարցը փակված չէ և պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների միջոցով:
Վերջինս ընդգծել է բանակցությունների միջոցով Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց, ինչպես նաև օկուպացված ԱՀ տարածքների վերադարձի անհրաժեշտությունը: Առանձին կարևորություն է ենթադրում նաև արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկիչների ներգրավման միջազգայնորեն հաստատված փաստի առիթով միջազգային համապատասխան ատյանների կողմից Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը:
Արթուր Վանեցյանը Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության հաստատման տեսանկյունից հատկապես կարևորել է վստահության վերականգնման հարցը, որը խաթարվել է ՀՀ իշխանությունների անպատասխանատու և անշրջահայաց քայլերի հետևանքով:
Արթուր Վանեցյանը ներկայացրել է «Հայրենիք» կուսակցության տեսլականը ՀՀ և ԱՀ անվտանգային համակարգի վերականգնման, ինչպես նաև ներքաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ և ԱՀ վերելքի նախապայման է գործող վարչախմբի հեռացումը:
Կողմերը պայմանավորվել են զարգացնել հաստատված հարաբերությունները` ի շահ հայկական երկու պետությունների և ողջ աշխարհասփյուռ հայության, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.