Միրզոյան. Հայաստանը ողջունում է բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
Հայաստանը ողջունում է բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս մասին հոկտեմբերի 13-ին Երևանում Հնդկաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նախարարը հիշեցրեց, որ վերջերս այս մասին խոսել է խորհրդարանում: ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում անցկացված հանդիպումը, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ: Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել և փորձել լուծել առաջին հերթին հումանիտար խնդիրները՝ հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, անհայտ կորածների ճակատագրի պարզումը, հայկական մշակութային արժեքների հասանելիությունը, որոնք մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո և այլ հարցեր, ինչից հետո անցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական բաղադրիչին` կարգավիճակի քննարկմանը:
Հարցին՝ նախատեսվու՞մ է արդյոք միջնորդների այցը տարածաշրջան, նախարարն ասաց, որ այս հարցում դիրքորոշումը շուտով պարզ կդառնա, և պատասխանելու հնարավորություն կլինի: Ընդհանուր առմամբ, հանդիպումները պլանավորվում են, համենայնդեպս, գործընթացը և հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն կա, հայտնել է Միրզոյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.