Միրզոյան․ Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերն է
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցելությունը Հայաստան վկայում է ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների խորացման մասին։ Այս մասին հոկտեմբերի 13-ին Երևանում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերն է, և հարաբերությունների ամրապնդումը ՀՀ առաջնահերթություններից է։ Դա արտացոլված է կառավարության ծրագրում»,- նշել է Միրզոյանը։ Նա գոհունակությամբ փաստել է բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և հաստատել որքան հնարավոր է շուտ դրանք կատարելու հայկական կողմի պատրաստակամությունը։ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ ԱԳՆ ղեկավարը փաստել է հաջող համագործակցությունը երկկողմ մակարդակով, միջազգային կազմակերպությունների շրջանակում։
«Հնդկաստանը կարող է ավանդ ներդնել Հարավային Կովկասի կայունության և զարգացման հարցում։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը խաղաղ կարգավորման գործում, ԵԱՀԿ ՄԽ մանդատի շրջանակում»,- ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ Հայաստանը քանիցս հայտարարել է, որ ուժը չի կարող միջոց լինել, և ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքներով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում, հայտնի սկզբունքների հիման վրա։
Նախարարն ընդգծել է, որ Երևանում բարձր են գնահատում հնդկական կողմի հայտարարությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայության անթույլատրելիության մասին։ Իր կողմից Արարատ Միրզոյանը հաստատել է Հնդկաստանի դիրքորոշմանն աջակցելու մասին Ջամուի և Քաշմիրի հարցում։
ԱԳՆ ղեկավարը փաստել է հարաբերությունների զարգացումը առևտրի, գիտության, առողջապահության, պաշտպանության և այլ ոլորտներում։ Հայկական կողմը մեծ ակնկալիքներ ունի մի շարք ոլորտներում ծրագրերի իրականացման հետ կապված։ Կողմերը նաև քննարկել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի անցկացման հնարավորությունը։
Իր հերթին, Սուբրամանյամ Ջայշանքարը նշել է, որ իր այցը նշանավորում է երկու երկրների համագործակցության նոր փուլի սկիզբը։ Նրա խոսքով՝ հանդիպումներն արդյունավետ էին, հարցերի մեծ մասում դիրքորոշումները համընկնում են։ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Հդկաստանն առաջին երկրներից մեկն է ճանաչել Հայաստանը, և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը լայնորեն կնշվի։ «Սակայն մեր հարաբերությունները դարերի խորքն են գնում, միջնադար։ Հնդկաստանում մեծ հայկական ժառանգություն կա, եկեղեցիներ, գերեզմանատներ, ուսումնական հաստատություններ։ Հայկական ժառանգությունը պահպանվում է ուշադրությամբ և հարգանքով։ Հայկական համայնքի ներդրումը Հնդկաստանի պատմության մեջ մեծ է»,- ընդգծել է նախարարը։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին և ժողովրդին հանրապետությունում ապրող հնդիկ ուսանողներին լավ վերաբերվելու համար։ Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանում Գանդիի հուշարձանի տեղադրման համար և խոստացել է այսօր այցելել։ Այսօր էլ նախատեսված են նախարարի հանդիպումները ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ։
Եզրափակելով՝ Սուբրամանյամ Ջայշանքարը Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Հնդկաստան։ Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ։ Միրզոյանը խոստացել է, որ իրեն կուղեկցեն բիզնեսի ներկայացուցիչներ, որպեսզի տեղում ամրապնդեն պայմանավորվածություններն ու շփումներ հաստատեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:49
Власти Армении нападками на ААЦ пытаются отвлечь общество от серьезнейших проблем и важнейших вызовов, стоящих перед страной. Об этом заявил бывший омбудсмен РА Арман Татоян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 15:43
На вопросы ИАЦ VERELQ отвечает политолог Бениамин МАТЕВОСЯН.
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.