Последние новости

Ո՞ր հասցեներով Արցախից տեղահանվածները կարող են դիմել օգնության համար

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտապի գրասենյակները գործում են Երևանի երեք հասցեներում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «Օկուպացված Հադրութը, մեկ տարի անց. Խնդիրներ և մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանը:

«Իրավական սպասարկման գրասենյակը այժմ գործում է Վարդանանց 16/1 հասցեով, իսկ սոցիալական սպասարկման գրասենյակը՝ Բատիկյան 39 հասցեով։ Շուտով կբացվի սպասարկման միասնական գրասենյակ, որը կգործի Աբովյան 9 հասցեով»,-նշեց նա, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ