Քննարկվել է իրանական Չաբահար նավահանգստի տարանցման հնարավորությունները
Ծովային և ցամաքային ճանապարհների հեռավորությունը և անբավարարությունը խոչընդոտ են մեր երկրների միջև շփումների և տնտեսական ու առևտրային փոխգործակցության համար։ Այս մասին ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ Երևանում հոկտեմբերի 13-ի համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է Եվրասիայի հետ առևտրային համաձայնագիրը՝ հաշվի առնելով նաև ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագիրը։
«Հայաստանը և Հնդկաստանը միջազգային տրանսպորտային միջանցքի անդամներ են, որը հեռանկարներ ունի հաղորդակցությունների առումով։ Պարոն Միրզոյանի հետ քննարկել ենք Հայաստանի շահը Իրանի Չաբահար նավահանգստի օգտագործման հարցում։ Քննարկել ենք դրա օգտագործման հնարավորությունը որպես միջազգային տրանսպորտային հանգույց։ Մենք կարող ենք նաև դիտարկել այլ նախագծեր ևս։ Քննարկվել է չվերթների բացման հնարավորությունը»,- տեղեկացրել է ԱԳՆ ղեկավարը։
Հնդիկ նախարարը ընդգծել է հաղորդակցությունների կարևորությունը՝ հիշեցնելով իրավիճակը Սուեզի ջրանցքում ծանծաղուտին նստած նավի հետ կապված։ «Ինչպես դա խաթարեց առևտուրը Եվրոպայի և Ասիայի միջև։ Ուստի մեզ համար տրանսպորտային միջանցքների հարցը չափազանց կարևոր է»,- ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ Հնդկաստանը գնահատում է Հայաստանի մասնակցությունը, ինչը կմեծացնի նախաձեռնության հնարավորությունները։
Նրա խոսքով՝ Չաբահար նավահանգստի զարգացումը կնպաստի Հյուսիս-Հարավ միջանցքին, նոր ցամաքային երթուղիներ կստեղծի, ավելի արդյունավետ, քան գոյություն ունեցող ծովային ուղիները։ Դա տնտեսական առաջընթացի նոր հնարավորություններ կտա։ «Նավահանգիստն Իրանում, որը Հնդկաստանն է զարգացնում, բացում է, մի կողմից, ճանապարհ դեպի Կովկաս, մյուս կողմից՝ դեպի Կենտրոնական Ասիա։ Դա նախաձեռնության մի մասն է, որի իրականացման համար մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ»,- նշել է նախարարը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».