Последние новости

Ալիևը Թեհրանի հայտարարությունները «զառանցանք» է անվանել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն հերքում է Ղարաբաղում, Իրանի հետ սահմանին Իսրայելի ներգրավվածության մասին հայտարարությունները։

Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ալիևը նման հայտարարությունը «զառանցանք և Ադրբեջանը Իրանի հասարակության աչքում վարկաբեկելու փորձ» է անվանել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Իրանը մեղադրել է Իսրայելին այն բանում, որ նա ջանում է մոտենալ իրանական սահմանին Ադրբեջանի միջոցով՝ փորձելով օգտվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից, ինչպես նաև հակամարտություն հրահրել Բաքվի և Թեհրանի հարաբերություններում։

«Մենք հերքում ենք Ադրբեջանի հասցեին հնչող բոլոր մեղադրանքները իբր Իսրայելին ազատագրված հողեր հրավիրելու հետ կապված։ Դա զառանցանք է։ Դա պարզապես պատրվակ է Ադրբեջանին վարկաբեկելու համար՝ հաշվարկված ներքին հանրության համար։ Ամեն մեկը կարող է գնալ և համոզվել, որ այնտեղ կյանք չկա։ Ամեն բան ավերված է։ Երկրորդ՝ մենք պահանջում ենք, որպեսզի մեզ հարգեն այնպես, ինչպես մենք ենք հարգում մյուսներին»,- ասել է Ալիևը։

Այսպիսով, Ալիևը հակասում է ինքն իրեն։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը պարծենալով տեղեկացնում էր ամբողջ աշխարհից տարածքների վերականգնման համար բազմաթիվ ընկերությունների ներգրավվածության մասին։ Իսկ հիմա հանկարծ՝ ով ուզենա կարող է գնալ և համոզվել, որ այնտեղ կյանք չկա։ Հավանաբար, Բաքուն թաքցնելու բան ունի, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ