Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները գերիներին ազատ արձակելու կոչ են արել
Կրոնական առաջնորդները հանուն ներկա և ապագա սերունդների բարօրության և բարգավաճման պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաշտեցմանը։ Այս մասին ասված է հայտարարության մեջ, որն այսօր կայացած եռակողմ հանդիպումից հետո տարածել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։
Պատրիարքը նշել է, որ կրոնները բացառիկ խաղաղապահ ներուժ ունեն հատկապես ազգամիջյան հարաբերություններում։
«Որքան էլ այս փուլում բարդ լինեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, մենք կարծում ենք, որ հենց Աստծո հանդեպ հավատն ու սերը կարող են օգնել բուժել բազմամյա ողբերգական դիմակայության հասցրած վերքերը: Դա շատ դժվար ճանապարհ է և հոգևոր իմաստություն ու խորաթափանցություն է պահանջում», - նշել է ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը։
Նրա խոսքով` ադրբեջանցի և հայ ժողովուրդներն այլ ապագա չունեն, քան իրար կողքի գոյակցելը։
«Այսօր հատկապես կարևոր է, որ վերականգնվի վստահությունը միմյանց նկատմամբ, մարդիկ կրկին սովորեն հարևանին ընկալել հարգանքով և օգնության հասնելու պատրաստակամությամբ», - նշել է պատրիարքը։
Նա կոչ է արել հստակեցնել անհետ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործընթացին և թույլ չտալ խաղաղ քաղաքացիների կյանքին սպառնացող զենքի կիրառումը:
«Պետք է ձգտենք խուսափել ատելության լեզվից, ձեռնպահ մնալ հակամարտության գոտում ռազմական գործողությունների կոչերից։ Ռուս ուղղափառ եկեղեցին աղոթում է իր երկու բարեկամ ժողովուրդների հաշտեցման համար և պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել, որպեսզի Հարավային Կովկասում ամուր և արդար խաղաղություն հաստատվի», - ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.
-
2025-07-29 18:51
Армяно-американская журналистка Ана Каспарян в интервью с Такером Карлсоном на платформе Tucker Carlson Network, вышедшем 25 июля 2025 года, рассказала о войне 2020 года в Арцахе, этнической чистке армян со стороны Азербайджана, разрушении древних армянских церквей, роли Израиля в вооружении Азербайджана, Геноциде армян и выживании армянской диаспоры в Сирии, Ливане, Иране и США, сообщает Zartonk Media.
-
2025-07-29 17:55
Апелляционный суд изменил меру пресечения в отношении бывшего мэра Ванадзора Самвела Дарбиняна и его брата Сейрана Дарбиняна. Об этом Sputnik Армения сообщил его адвокат Рубен Акопян.
-
2025-07-29 17:53
Турецкая компания Baykar на прошлой неделе провела симуляции полетов БПЛА на границе с Арменией, пишет тг-канал "Поствойна".