«Հանուն Հադրութի». Անհրաժեշտ է քաղաքական լուծում
Արցախում հայերին միայն փողով պահել հնարավոր չէ, անհրաժեշտ է քաղաքական լուծում։ Այս մասին «Օկուպացված Հադրութը, մեկ տարի անց։ Խնդիրներ և մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ-ի ներկայացուցիչ Լևոն Հայրյանը։
Նրա խոսքով՝ խոսքը Արցախին անկախ պետության կամ Հայաստանի կազմում տարածքային միավորի կարգավիճակ տրամադրելու մասին է։ «Հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի»,-ընդգծեց Հայրյանը:
Նա հավելեց, որ հունիսին դադարեցվել է օգնության տեսքով 68 հազարական դրամների տրամադրումը արցախցիներին։ «Հիմա խոսում են 25 հազար դրամի մասին: Ո՞վ է անում այդ հաշվարկները։ Ծանո՞թ եք սպառողական զամբյուղին»,-նշեց նա։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր հերթին ասաց, որ Ծաղկաձորի մարզահամալիրում բնակվող հադրութցիները իրեն նամակ են գրել կոմունալ ծառայությունների վճարման հետ կապված խնդիրների մասին: «Նախկինում աջակցություն էր տրամադրվում երիտասարդական կազմակերպության կողմից, որն այժմ լուծարված է: Այսօր այս մարդիկ մենակ են մնացել իրենց խնդիրների հետ»,-նշեց ՀԿ ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.