Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏԵԼ Է, ԹԵ՛ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿՍԵԼՈՒՆ, ԹԵ՛ ՆՐԱ ՆՄԱՆ ԵԼՔԻՆ
«Մենք պետք է հասկականք, որ սա հասարակ ագրեսիա չէ, այլ՝ ցեղասպանական է»,-«Տեղահանված ու բռնագրավված Հադրութ.մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ շեշտեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմը ցեղասպանություն որակելու համար կա գիտական հիմնավորում, քանի որ այն իրականացվել է կոնկրետ հայ ժողովրդի դեմ:
Ալավերդյանը հորդորեց կիրառել ոչ թե «պատերազմ» եզրույթն, այլ ագրեսիան, քանի որ այն ավելի ճիշտ է արտահայտում Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները:
Բանախոսը հայտնեց, որ Արցախի տարածքների օկուպացիայի հետևանքները վերացնելու համար պետական ռազմավարությունը մշակելիս պետք է նկատի ունենալ, որ այնտեղ իրականացվել է ադրբեջանաթուրքական հանցագործությունների մի փունջ և այն միջազգային հանրությանը հասցնելու համար պետք է օգտվել նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի փաստահավաք խմբի կուտակած նյութերից:
Ալավերդանն ասց, որ արցախցիների դեմ իրականացված երկրորդ խումբ հանցագործությունները մարդատյաց բնույթի են, որոնց մասին հարուստ տեղեկատվություն են տարածել հենց Ադրբեջանցիները և հավելեց, որ կա նաև ռազմական հանցագործությունների խումբը:
Նա հորդորեց չմոռանալ, որ ագրեսիան խաղաղության դեմ հանցագործություն է եղել՝ փաստելով, որ 25 տարի եղել է խաղաղության անժամկետ պայմանավորվածություն, որը խախտվել է հրահրված ագրեսիայով:
«Երբևէ չեմ լսել, որ այս իշխանությունները հայտարարեն, որ եղել է խաղաղության դեմ հանցագործություն»,-շեշտեց ՀՀ նախկին օմբուդսմենը:
Ըստ Ալավերդյանի՝ այդ հանցագործությունները պետք է դրվեն պայքարի միասնական ռազմավարության հիմքում, իսկ դրա համար պետք է հավաքագրել և մեկտեղեր բոլոր հանցագործությունները:
«Բայց տեղի է ունեցել զուգահեռ հանցագործությունները: Ներկա իշխանության ամբողջ գործունեությունը նպաստել է, թե՛ պատերազմի սկսելուն, թե՛ նրա նման ելքին»,-հայտարարեց Ալավերդյանը և առաջարկեց, որ երկրորդ մակարդակում հավաքագրվի նաև իշխանությունների գործած այդպիսի հանցագործ քայլերի մասին փաստերը:
Նա նկատեց, որ կա իրավիճակ, երբ երկրի առաջին դեմքն ասել է, որ ինքը մեղավոր է, բայց դրանից հետո ոչ թե պետք է հիանանք խոստովանությամբ, այլ պետք է հստակ իրավական գործընթաց սկսվի:
«Եթե մենք այդ փաթեթեները չունենանք, ապա 100 տարվա նման անընդհատ խոսելու ենք Ցեղասպանության մասին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ միջացգային հարթակում էլ պետք է փոխվի արցախյան հակամարտության մասին պատկերացումները՝ հանրությանը հասցնելով, որ այն իր ցեղասպանական քաղաքականության համար Թուրքիայի կողմից Ադրբեջանին որպես գործիք օգտագործելն է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.