Դավիթ Բաբայան․ Նացիզմն Ադրբեջանի համար կրոնի է վերածվել
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը 168․am-ի հետ զրույցում ահաբեկչություն է որակել ադրբեջանցի դիպուկահարի կողմից Արցախի Մարտակերտ քաղաքի խաղաղ բնակչի սպանությունը։
«Դա ահաբեկչություն էր, նացիզմի դրսևորում, որովհետև մարդը պարզապես գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Նման քայլով Ադրբեջանը, փաստորեն, ցույց տվեց, որ սա է իր նպատակը՝ ոչնչացնել Արցախը, առավել ևս, որ այդ մարդը շրջապատված է եղել խաղաղապահներով»,- ասել է Բաբայանը։
Նա ընդգծել է, որ նացիզմն Ադրբեջանի համար կրոնի է վերածվել։
«Հայության դեմ է այդ ատելությունը, նաև ցանկանում են հարվածել ռուս-հայկական եղբայրությանը։ Սա իրենց ոճի մեջ լիովին տեղավորվող քայլ է։ Մենք շատ լավ պետք է պատկերացնենք, թե ում հետ գործ ունենք։ Պետք է երբեք զգոնությունը չկորցնել, նաև պետք է բացառել որոշ դեմագոգների, քանի որ տեսնում եք, թե որոշ մարդիկ ինչպիսի հայտարարություններով են հանդես գալիս․ կարծես թե, սպասում են նման մի բանի, որպեսզի հարված հասցնեն ռուս-հայկական եղբայրությանը՝ հասկանալով կամ չհասկանալով»,- ասել է Արցախի ԱԳ նախարարը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: