Ինչո՞ւ է լռել Ալեն Սիմոնյանը
Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ Պետական դուման ընտրություններից հետո իր առաջին լիագումար նիստում ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնում կրկին ընտրել է Լեոնիդ Կալաշնիկովին: Վերջինս հայտնի է իր պրոադրբեջանական, այդ թվում՝ նաև սկանդալային հայտարարություններով: Օրինակ, վերջերս տված հարցազրույցներից մեկում նա խորհուրդ էր տալիս հայերին չկչկչալ, ծուղրուղու չկանչել (Пусть армяне не кукарекуют.- Գ.Ս.):
Զավեշտալի է այն, որ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Մոսկվա կատարած խայտառակ և անբովանդակ այցի ժամանակ, որևէ մեկը՝ սկսած Ալեն Սիմոնյանից մինչև վերջին ՔՊ-ական պատգամավորը, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ իրենց հանդիպմանը մասնակցող Լեոնիդ Կալաշնիկովի ներկայությամբ չբացեց հայերի առնչությամբ նրա կիրառած անթույլատրելի բառապաշարի թեման, չսաստեց նրան հայերի մասին խոսելիս ընտրել բառերն ու ավելի զգույշ արտահայտվել:
Այսինքն՝ անգամ Մոսկվայում դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Ալեն Սիմոնյանն ու նրա գլխավորած պատվիրակության որևէ անդամ չի համարձակվել դժգոհություն հայտնել Կալաշնիկովին՝ հայերի մասին վերջինիս ասած վիրավորական բառերի համար, տեղեկացնում է 168.am-ը:
Հիշեցնենք, որ Լեոնիդ Կալաշնիկովը ՌԴ Պետդումայի պատգամավոր է դարձել Կոմունիստական կուսակցության կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.