Последние новости

Ապատեղեկատվություն է. ՊԲ ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական ոստիկանության ավտոմեքենայի վրա

Արցախի պաշտպանության բանակի ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական ոստիկանության ավտոմեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից` ադրբեջանական կողմի տարածած լուրերն ապատեղեկատվություն որակելով։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված լուրը, համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, ապատեղեկատվություն է։ Այն նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը»,–ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Տեղեկացվում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ