Պուտինը տեսակոնֆերանս է անցկացրել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, ովքեր մասնակցել են ավելի վաղ Մոսկվայում կայացած նիստին, հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն:
Հետախուզական գործունեության վերաբերյալ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները:
Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում հատուկ ծառայությունների փոխգործակցության արդիական հարցերը՝ մեր պետությունների վրա կոլեկտիվ Արևմուտքի ապակառուցողական ազդեցության և դրսից «ժողովրդավարություն» բռնի կերպով արմատավորելու փորձերի համատեքստում:
Հատուկ գերատեսչությունների ղեկավարները հանգել են այն միասնական կարծիքին, որ այդ գործընթացներն ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, և համակարգված ու նպատակասլաց բնույթ են կրում: Դրանում ներգրավված ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների համակարգողները արևմտյան հատուկ ծառայություններն են: Այս առումով պայմանավորվել են այդ գործընթացներին հակազդելու համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին, ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են նաև համաձայնեցնել Աֆղանստանից եկող սպառնալիքների տեղայնացման և ահաբեկչության տարածման ու հարևան երկրներ փախստականների ներթափանցման հետ կապված արձագանքման և փոխգործակցության մեխանիզմների շուրջ:
Հանդիպման ավարտին ընդունված հուշագրում նշվել է համագործակցության ձևերն ու ուղղություններն ընդլայնելու, ինչպես նաև ԱՊՀ պետությունների անվտանգությունն ապահովելու գործում փոխգործակցությունն ամրապնդելու գործընկեր հատուկ ծառայությունների մտադրությունը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.