Последние новости

ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել բոլոր տարբերակները

«Միացյալ Նահանգները պատրաստ է դիտարկել բոլոր տարբերակները, եթե Իրանը չցանկանա վերադառնալ 2015 թվականի միջուկային գործարքի սահմանափակումներին», - ասել է Իրանում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ռոբ Մելլին:

«Մենք պատրաստ ենք հարմարվել այլ իրականությանը, որի դեպքում մենք ստիպված կլինենք զբաղվել Իրանի միջուկային ծրագրի լուծման բոլոր տարբերակներով, եթե նա պատրաստ չլինի վերադառնալ 2015 թվականի միջուկային գործարքի սահմանափակումներին», - ասել է նա Reuters-ին:

Մելլի խոսքով՝ ԱՄՆ-ը ու Իսրայելը միասնական են Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման դեմ: «Մեծ է հավանականությունը, որ Իրանը այլ ճանապարհ կընտրի, և մենք պետք է համակարգենք մեր գործողությունները Իսրայելի և տարածաշրջանի այլ գործընկերների հետ: Ես մեկնելու եմ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ (Արաբական Միացյալ Էմիրություններ) և Կատար՝ խոսելու (միջուկային գործարքին) վերադառնալու ջանքերի և այն մասին, թե ինչ տարբերակներ ունենք վերահսկելու Իրանի միջուկային ծրագիրը, եթե չկարողանանք հասնել այդ նպատակին», - ասել է Մելլին, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ