«Փաստ». ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԱԼԻՔ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հետևողականորեն զբաղված են «մեղավորներ» փնտրելով ու «նշանակելով», որպեսզի իրենցից հեռացնեն մեղավորությունն ու պատասխանատվությունը: Հասկանալի է, որ ՔՊ-ականները հիանալի հասկանում են, որ իշխանությունը փոխվելուց հետո բացահայտվելու են պատերազմի ու այդ պատերազմում կապիտուլյացիոն պարտության իրական պատճառները։
Այդ իսկ պատճառով՝ ամեն կերպ ցանկանում են իրենց իշխանության օրոք շինծու գործեր սարքել, բոցաշունչ «մեղադրական» հայտարարություններ անել, մեղքը բարդել մասնավորաբար բանակի ղեկավարության, սպայակազմի և նախկին իշխանությունների վրա։ Իշխանությունների պլանների մեջ է մտնում թե՛ 2016 թ. ապրիլյան պատերազմի հաղթանակը ներկայացնել որպես նախորդ իշխանությունների ձախողում, թե՛ 44-օրյա պատերազմի փաշինյանական խայտառակ կապիտուլյացիայի մեղավոր ճանաչել նույն «նախկիններին»։
Ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, որքան էլ իրավապահ մարմինները փորձում են համոզել զինվորականներին՝ կեղծ ցուցմունքներ տալ նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ, առայժմ ոչինչ չի ստացվում։ Նույնիսկ որոշակի խոստումների գնով էլ իշխանությունները չեն կարողանում հասնել իրենց նպատակին։ Ավելին, մեր տեղեկություններով, զինվորականների շրջանում այդ ամենի դեմ հասունանում է դժգոհության մեծ ալիք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.