Զախարովա․ Թալիբների ներկայացուցչական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա
«Թալիբան» շարժման (ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում) ներկայացուցչական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա: Այս մասին Սանկտ Պետերբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
«Հաջորդ շաբաթ մենք ակնկալում ենք թալիբների շարժման ներկայացուցչական պատվիրակության այցը Մոսկվա՝ Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների մոսկովյան ձևաչափի երրորդ նիստին մասնակցելու համար»:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին «Թալիբան» շարժման ներկայացուցիչները ակտիվ հարձակում էին սկսել Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ և հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն ավարտված է:
Սեպտեմբերի սկզբին հայտարարվել էր Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորում է Մոհամադ Հասան Ախունդը։ Նա «Թալիբանի» առաջին վարչության ժամանակ զբաղեցնում էր ԱԳ նախարարի պաշտոնը և 2001 թվականից գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.