Հաագայում՝ ՄԱԿ-ի միջազգայն դատարանում ընթանում են Հայաստանը ընդդեմ Ադրբեջանի գործի լսումները
Հոկտեմբերի 14-15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կանցկացվեն նիստեր՝ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի վերաբերյալ։
Հայաստանը դիմել է Հաագայի դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ։
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հրապարակել է նկար դատարանից։
«Հայաստանի պատվիրակությունը՝ Արդարադատության միջազգային դատարանում կայանալիք առաջին նիստերին՝ Հայաստան ընդդեմ Ադրբեջանի լսումներին ընդառաջ»,-գրել է Բալայանը:
Նշենք, որ Հայաստանը պնդում է, որ «[տասնյակ տարիներ] Ադրբեջանը հայերին ռասայական խտրականություն է ենթարկել» և որպես «պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականության արդյունք՝ հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ չարաշահումների»։
Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:
Հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերելու են Հայաստանի ներկայացրած՝ հրատապ միջոցներ կիրառելու միջնորդությանը, տեղեկացնում է Panorama.am-ը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ևս հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան և հոկտեմբերի 18-19-ին կայանալիք լսումները վերաբերելու են Ադրբեջանի ներկայացրած հայցին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 18:25
Президент Турции Реджеп Тайип Эрдоган резко осудил атаку Израиля на Иран, отметив, что израильская администрация пытается втянуть весь регион и мир в катастрофу, передает ТАСС.
-
2025-06-13 18:23
Правительство Ирана провело экстренное заседание в связи с ударами Израиля. Об этом сообщает пресс-служба президента Ирана Масуда Пезешкиана.
-
2025-06-13 18:21
Военная операция Израиля против Ирана только начинается, страна готова к ответным действиям со стороны Тегерана, заявил пресс-секретарь Армии обороны Израиля (ЦАХАЛ) Эфи Дефрин.
-
2025-06-13 18:21
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху планирует провести ряд телефонных разговоров с мировыми лидерами, включая президента России Владимира Путина, на фоне эскалации с Ираном, сообщила канцелярия премьера.