Последние новости

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Եռաբլուր

Ֆրանսիայի դեսպան Ան Լյույոն այցելել է Եռաբլուր: Ինչպես հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը, ֆրանսիացի դիվանագետը գրառում է կատարել Twitter-ում:

«Եռաբլուրում ես հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների և բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին մարտերում: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին: Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կողմերի ջանքերին»,- ասվում է գրառման մեջ, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ