Կայացվել է նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման II փուլին անցնելու որոշում
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարները միավորման շրջանակներում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման երկրորդ փուլին անցնելու որոշում են կայացրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հանդիպումից հետո հաստատվել է ութ փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման երկրորդ փուլին անցնելու մասին» որոշումը: Ընդունվել է նաև «Կլիմայի օրակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական համագործակցության մասին» հայտարարություն:
Բացի այդ, արձանագրություն է ընդունվել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության դատարանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և աշխատակիցների կենսաթոշակների մասով:
Առաջնորդների որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաև զգայուն ապրանքների ցանկում, որոնց վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը կարող է փոխել ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը, հաստատվել է ԵԱՏՄ մարմիններում 2019 թվականին արտաքին աուդիտի արդյունքների վերաբերյալ զեկույցը, որոշում է կայացվել ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների խորհրդի անդամի փոփոխման մասին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 15:23
23 июля, в Гегаркуникской области произошло крупное дорожно-транспортное происшествие. Около 09:50 на 6-м километре автодороги Севан–Мартуни столкнулись автомобиль марки Ford Transit и два военных грузовика марки «Урал», зарегистрированных на балансе Министерства обороны Армении. В результате столкновения Ford Transit оказался зажатым между двумя «Уралами».
-
2025-07-23 15:19
В День Преображения Господня (Вардавар) в следственном изоляторе "Ереван-Кентрон" состоится литургия, в которой примут участие арестованные архиепископы Микаел Аджапахян и Баграт Галстанян. Об этом Sputnik Армения сообщил адвокат Аджапахяна Ара Зограбян.
-
2025-07-23 15:17
Давид Казинян подал в суд иск о восстановлении на прежней должности в компании «Электрические сети Армении».
-
2025-07-23 15:15
Руководитель движения «Армения 2026» Нарек Манукян и глава инициативы «Армения – это я» Наири Саркисян 23 июля подписали меморандум о сотрудничестве.