Միրզոյանը ընդգծել է հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, հայտնում են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։
«ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը»,–ասված է հայտարարության մեջ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ միտված կրակի դադարեցմանը և արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում կարևորել է ՌԴ խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։
Միաժամանակ, նախարար Միրզոյանը կողմերի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ դեռևս իրականացված չեն, և այս համատեքստում ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի և այդ ձևաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միսկում ԱՊՀ ԱԳ նախարարների հերթական նիստի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին–առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».