«Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը ռազմագերիների հարցով դիմել են օտարերկրյա դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են Եվրոպական միության անդամ երկրների դեսպաններին, ԱՄՆ դեսպանին և միջազգային կազմակերպություններին` նրանց իրազեկելով հայ ռազմագերիների խնդիրների, Հայաստանի սահմանների, Արցախի և մի շարք այլ ազգային և կենսական խնդիրների վերաբերյալ:
Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունը։
Նշվում է՝ արձանագրվում են դեպքեր, երբ իրավապահները նույնիսկ թույլ չեն տալիս բազմաթիվ կապեր ու փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների մեկնել արտասահմանյան գործուղումների:
«Խմբակցությունները համատեղ նամակով իրազեկել են նաև Հայաստանում ընդդիմադիր երեք պատգամավորների ապօրինի կալանավորման, քաղաքական հետապնդումների, օրենքների ընտրողաբար կիրառման և ընդդիմությանը վերապահված գործիքակազմի իրացման խոչընդոտների մասին: Իրազեկումները հասցեագրվել են թվով 34 հասցեատիրոջ»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Մեղրիի և Սիսիանի նախկին քաղաքապետներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը կալանքի տակ են: Նրանք մեղադրվում են ընտրական հանցագործությունների մեջ, իսկ ընդդիմությունը նրանց դեմ հարուցված քրեական գործերը համարում է շինծու:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.