Երևանում մեկնարկեց «ArmProd EXPO 2021» ցուցահանդեսը
Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումներ գրավելու, երկրի տնտեսական ներուժը ցուցադրելու նպատակով հոկտեմբերի 15-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մեկնարկեց «ArmProd EXPO 2021» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին, որն անցկացվում է մինչև հոկտեմբերի 17-ը, մասնակցում է 80 կազմակերպություն:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նախորդ տարի համավարակի և պատերազմի պատճառով ցուցահանդեսը չի անցկացվել: «Այս տարի այս պայմաններում նման ցուցահանդես իրականացնելը դիրքի պահում է: LOGOS EXPO Center-ն արժանապատվորեն կարողացավ մեր տնտեսական դիրքերը պահել շուկայում, ինչի համար շնորհակալ եմ մեր գործընկերներին»,- նշեց Մարիտիրոսյանը:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի խոսքով՝ իրենց երկրում վեց տարում արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի առևտրաշրջանառությունն աճել է երկու անգամ. այն տարեկան 300 մլն դոլար է, ինչը հրաշալի է: «Ինձ այստեղ հատկապես ուրախացնում է այն փաստը, որ ցուցահանդեսին մասնակցում են տասից ավելի ռուսաստանյան ընկերություններ տարբեր մարզերից: Դա ինձ մեծ բավականություն է պատճառում: Կարծում եմ՝ այս «համեղ» ցուցահանդեսը ամենասպասվածներից է ամբողջ աշխարհում»,- ընդգծեց Դոնչենկոն:
Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են՝ գինիներ, շամպայն, կոնյակ, օղի, բնական հյութեր, գարեջուր, մսի և կաթնամթերքի, յուղի, ձեթի արտադրություն, սառեցված կիսաֆաբրիկատներ, պահածոյացված մրգեր, բանջարեղեն, հրուշակեղեն, սուրճ, թեյ, ծխախոտ, սննդարդյունաբերության սարքավորումներ, փաթեթավորման նյութեր, տպագրական արտադրանք և այլն:
«ArmProd EXPO 2021» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը: Նրանց աջակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
LOGOS EXPO Center-ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը հանդիսանում է բացարձակ առաջատարը ճյուղային, արդյունաբերական, ազգային և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Ընկերությունը ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, միությունների, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների աջակցությամբ ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են ազգային տնտեսության զարգացման դինամիկան:
Վերջին 17 տարվա ընթացքում LOGOS EXPO Center-ը կազմակերպել է ավելի քան 200 մասնագիտական և ունիվերսալ միջազգային ցուցահանդեսներ, որոնք ներառում են տնտեսության տարբեր ոլորտները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.