Վրաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել «3+3» ձևաչափի գաղափարին
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր լրագրողներին ասել է, որ Վրաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել Անդրկովկասին վերաբերող «3+3» ձևաչափի ստեղծման առաջարկին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վրաստանը պաշտոնապես չի արձագանքել, բայց վերջերս հայտարարել էր, որ հետաքրքրված չէ այդ մեխանիզմով»,– ասել է Ռուդենկոն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այդ մեխանիզմը դիտարկում է որպես շատ կարևոր, խոստումնալից, հեռանկարային ձևաչափ, որտեղ կարելի է տարածաշրջանի անվտանգության խնդիրները քննարկել տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը:
Լավրովը նշել էր, որ Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը դրական վերաբերմունք ունեն այդ նախաձեռնության հարցում, և հույս էր հայտնել, որ Վրաստանը շահագրգռված կլինի Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ խորհրդակցությունների և որոշումների համաձայնեցման մեխանիզմի ստեղծման հարցում:
Մեկնաբանելով այդ նախաձեռնությունը՝ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել էր, որ դժվար կլինի համագործակցել նման ձևաչափով, բայց Վրաստանը պետք է այս կամ այն կերպ ներկայացված լինի աշխարհաքաղաքական կարևոր նախագծերում:
Հայաստանի հետ առայժմ խորհրդակցություններ են ընթանում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.