Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի մեղադրանքին
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կտրականապես հերքել է Իլհամ Ալիևի մեղադրանքները, որ իրանական կողմը ներգրավված է Կովկասով թմրանյութի շրջանառությունը կազմակերպելու մեջ՝ կեղծիք անվանելով դրանք, տեղեկացնում է News.am-ը:
«Այդպիսի մեղադրանքները ծառայում են միայն սիոնիստական ռեժիմի շահերին, որպեսզի ազդեն Իրանի և Ադրբեջանի եղբայրական հարաբերությունների վրա»:
Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապեության առաջատար դերը թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում՝ Խաթիբզադեն ընդգծել է, որ վերջին 40 տարվա ընթացքում այդ չարաբաստիկ երևույթի դեմ պայքարի ընթացքում զոհվել են հազարավոր իրանցիներ: Նա ընդգծել է, որ Իրանի համառ ջանքերն այդ ուղղությամբ բազմիցս հաստատվել են համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից:
Ընդգծելով երկու երկրների միջև ամուր եղբայրական հարաբերությունները՝ իրանցի դիվանագետը հայտարարել է. «Ցավոք, չնայած մասնավոր և դրական ուղերձներին, որոնք ստացվել են Բաքվից տարբեր շփումների ընթացքում, Ադրբեջանը մտադիր է շարունակել անհիմն հայտարարություններ անել ԶԼՄ-ների համար, որոնք Թեհրանը կարձագանքի համապատասխան կերպով»:
Ավելի վաղ Ալիևոը հայտարարել էր, որ Ադրբեջանն «արգելապատնեշ է սահմանել Իրանից ավելի վաղ Հայաստանի կողմից վերահսկվող տարածքով թմրանյութերի շրջանառության երթուղու վրա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.
-
2025-06-17 11:02
Президент США Дональд Трамп досрочно покинул саммит G7 в Канаде из-за событий на Ближнем Востоке и вернулся в Вашингтон. Об этом сообщила пресс-секретарь Белого дома.
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.