ԱՀ ՊԲ․ Արցախի Հարավ գյուղի հարակից դիրքերի գնդակոծման լուրերը կեղծ են
Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի հարակից դիրքերը չեն գնդակոծվում։ Նման հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։
«Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, համաձայն որոնց իբր գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը»,- նշում են ՊԲ-ից:
Հարավի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը նույնպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հավաստիացրեց, որ գնդակոծություն չկա, իրադրությունը հանգիստ է։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։ Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով ՊԲ–ի սանիտարական մեքենան:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.