«Հայաստան»․ Միակողմանի խաղաղասիրական կոչերը չեն նպաստում իրական խաղաղություն ձևավորելուն
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակական բնույթ են կրում, նույնիսկ վիրավորում են ստացել մեր մի շարք զինծառայողներ։ Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունում:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունների անարժանապատիվ քաղաքականությունը չի կանխարգելում Ադրբեջանի իշխանությունների՝ միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների շարունակական կոպիտ խախտումները:
Մշտապես փաստացի միակողմանի խաղաղասիրական կոչերը, ագրեսիվ հայտարարություններն անպատասխան թողնելը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն:
Ազգային ժողովում առկա գործիքակազմի իրացմամբ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները նշված դեպքերի և առհասարակ Հայաստանի սահմանային լարված իրավիճակի վերաբերյալ կոնկրետ հարցադրումների պատասխաններ ստանալու, և ժողովրդի առջև հաշվետվողականության պարտականության ապահովման համար, նույնիսկ հրատապ թեմայով քննարկման ձևաչափով»,- նշված է հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 12:26
Руководитель общины Арзни (Котайкская область) Феликс Мирзоев освобожден из-под стражи, сообщили Sputnik Армения в Следственном комитете РА.
-
2025-06-10 12:25
Тюрколог Варужан Гегамян заявил, что на фоне атак премьер-министра РА Никола Пашиняна на Армянскую Апостольскую Церковь в Нахичеване проводятся азербайджано-турецкие военные учения.
-
2025-06-10 12:14
Спустя 4 года уголовное дело профессора Армена Чарчяна наконец-то завершилось, и увенчалось успехом. Об этом на своей странице в Facebook написал адвокат Эрик Алексанян.
-
2025-06-10 11:28
Никол Пашинян начинает очередную сенсационную кампанию, на этот раз против Армянской апостольской церкви и Католикоса всех армян. Об этом пишет газета «Жоховурд», развивая тему.