Արցախի ՊԲ–ն հերքում է «պաշարված» դիրքերի ու հրամանատարական դիտակետի մասին լուրերը
Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ «պաշարված» դիրքերի ու հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է ԱՀ պաշտպանության բանակը։
ՊԲ մեկնաբանությամբ` նման լուրերը, կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ, նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։
«Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»,– ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ Facebook-ի օգտատերերի շրջանում ակտիվորեն լուրեր են տարածվում այն մասին, թե արցախա–ադրբեջանական սահմանագծին կան պաշարված դիրքեր, հրապարակվում են նաև իբր պաշարված զինվորների հաղորդագրությունների լուսանկարները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.