«Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթեց Գորիսի ՏԻՄ ընտրություններում
Ձայների բացարձակ առավելությամբ «Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթեց Գորիսի ՏԻՄ ընտրություններում։ Տեղեկությունը դաշինքը հայտնել է Facebook-ի էջում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Ըստ նախնական տվյալների` «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 626, ՀԱԿ–ը` 243, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 3290քվե։
Հավելենք, որ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ գնացել է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկ, որպեսզի անձամբ հայտնի Առուշանյանին ցանկալի լուրն ու շնորհավորի նրան։
Արդեն հայտնել ենք, որ այսօր Գորիսում խուզարկվեց «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը։ Խուզարկությունը տևեց 3.5 ժամ և ավարտվեց այն ժամանակ, երբ փակվեցին ընտրատեղամասերը։
Փաստաբան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր կարծիքով`ոստիկանները խուզարկության ժամանակ ոչինչ չեն գտել։
Նշենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հոր` Գագիկ Առուշանյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իբրև նա 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Դրա հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը խուզարկության թույլտվություն է տվել։
Դատարանը թույլատրել է խուզարկությունն անցկացնել հոկտեմբերի17–19–ը, մեկ անգամ ու մեկ վայրում։
Հիշեցնենք` Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրեցին ավագանու անդամների ու քաղաքապետների։
ԿԸՀ-ի որոշմամբ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.
-
2025-04-17 19:45
Судья Конституционного суда Ваге Григорян подал заявление об отставке.
-
2025-04-17 19:43
Молодые представители движения «Священная борьба» продолжают акцию протеста у здания мэрии Еревана. Они проводят акцию протеста под названием «Не доверяем власти Никола Пашиняна».
-
2025-04-17 19:40
В Гегаркуникской области все спокойно, ничего тревожного нет. Об этом в беседе с журналистами после заседания правительства заявил губернатор Карен Саркисян.