Փաշինյանի կուսակցությունը հաղթել է 9-ից երեք համայնքներում
Տաթև և Տեղ համայնքներում ՏԻՄ ընտրությունների հաշվարկներն ավարտվել են, առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
«Տաթևում հաշվարկն ավարտվեց։ Առաջատարը 1281 ձայնով ՔՊ-ն է։ Շնորհակալ ենք վստահ ենք վստահության համար տաթևցիներ ջան, սյունեցիներ ջան»,-գրել է Ալեքսանյանը և հրապարակել իրենց թեկնածուի՝Արթուր Մաթևոսյանի լուսանկարը։
Նա նաև տեղեկացրել է, որ Տեղ համայնքում 1530-812 ձայների տարբերությամբ հաղթել է ՔՊ-ն։
Նա շնորհակալություն է հայտնել վստահության համար և հրապարակել նաև Դավիթ Ղուլունցի լուսանկարը։
Դիլիջանում ՏԻՄ ընտրությունների հաշվարկն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով, հայտնի է թե ով է լինելու Դիլիջանի քաղաքապետը։
«Դիլիջանում հաշվարկն ավարտվեց․ 57% ձայնով հաղթեց ՔՊ-ն։ Շնորհակալ ենք դիլիջանցիներից վստահության համար»,-գրել է Ալեքսանյանը։
Պատգամավորը հրապարակել է նաև Դիլիջանի նոր քաղաքապետի՝ Դավիթ Սարգսյանի լուսանկարը։
Հիշեցնենք` Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրեցին ավագանու անդամների ու քաղաքապետների։
Հավելենք, որ ԿԸՀ-ի որոշմամբ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.
-
2025-07-19 10:52
Экс-депутат парламента Армении, бывший генконсул республики в Санкт-Петербурге Рубен Акопян арестован на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил его сын Самвел Акопян.
-
2025-07-19 10:34
Вашингтонский офис Армянского национального комитета (ANCA) осудил заявление посла США в Турции Тома Баррака о «сдаче в аренду» территории Армении. Об этом в интервью Alpha News заявила представитель ANCA по связям с общественностью Элизабет Чулджян.
-
2025-07-19 10:21
Группа "Альтернативные проекты" представляет статью бывшего министра иностранных дел Армении Ара АЙВАЗЯНА.