Պարալիզացվել է Առուշանյանի շտաբի աշխատանքը. փաստաբանը` խուզարկության բուն նպատակի մասին
Գորիսում ավարտվեց «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի խուզարկությունը, որը տևեց 3.5 ժամ և հետաքրքիր զուգադիպությամբ ավարտվեց այն ժամանակ, երբ փակվեցին ընտրատեղամասերը։
Փաստաբան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր կարծիքով` ոստիկանները խուզարկության ժամանակ ոչինչ չեն գտել։
«Իրենք էլ հակված չեն, որ ինչ–որ բան են գտել։ Առգրավել են 28 թերթ տարբեր փաստաթղթեր, որոնք իրենց հետաքրքիր էին։ Բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս խուզարկության գործընթացն ապօրինի է։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թույլատրել էր խուզարկություն կատարել ընդամենը մեկ օր և ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին։ Խուզարկությունը փաստացի իրականացրին ՀՀ ոստիկանության Կոռուպցիայի վարչության ոստիկանները, ինչը օրենքի կոպտագույն խախտում է»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով`խուզարկության ընթացքում առգրավվել են նաև անձնական բնույթի նամակներ, որի թույատվությունը դատարանը ոստիկաններին չէր տվել։
Փաստաբանն ընդգծեց, որ 3.5 ժամ պարալիզացվել է շտաբի աշխատանքը, որի աշխատակիցները չեն կարողացել օգտվել իրենց համակարգիչներից։
«Այս ամենն ուներ մի նպատակ, որպեսզի կազմալուծվեր «Առուշ Առուշանյան» դաշինքի գործունեությունը»,–ասաց նա։
Մելքոնյանն ընդգծեց, որ ոստիկանները, օրենքի պահանջի համապատասխան, իրենց հետ բերել էին ընթերականեր` առանց ճշտելու նրանց ինքնությունը։ Վերջում պարզվել է, որ ընթերականերից մեկը հայերեն լեզվին չի տիրապետում և արձանագրության տակ ոստիկանը հայերեն չիմացող ընթերակայի փոխարեն գրել է նրա անուն– ազգանունը։
«Նման արձանագրությունը և արված աշխատանքը, կներեք, զիբիլ են իրենցից ներկայացնում, և դրանք իրավական որևէ հետևանք չունեն»,–ասաց նա։
Նշենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հոր` Գագիկ Առուշանյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իբրև նա 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Դրա հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը խուզարկության թույլտվություն է տվել։
Դատարանը թույլատրել է խուզարկությունն անցկացնել հոկտեմբերի 17–19–ը, մեկ անգամ ու մեկ վայրում։
Այսօր կարմիր բերետավորների մի մեծ խումբ փակեց դաշինքի գրասենյակի ելումուտն ու իրականացրեց այդ խուզարկությունը։
Հիշեցնենք` Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրեցին ավագանու անդամների ու քաղաքապետների։
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված էր համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 11:00
Адвокаты предпринимателя и мецената Самвела Карапетяна опубликовали девятую часть его послания «Что удалось нашим властям?».
-
2025-07-21 10:54
Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.
-
2025-07-21 10:45
Учитывая заявления президента Дональда Трампа 15 июля во время его встречи в Белом доме с генеральным секретарем НАТО Марком Рютте, в которых он предположил, что мир между Арменией и Азербайджаном может быть достижим, сопредседатели Армянской ассамблеи Америки Оскар Татосян и Талин Якубян на этой неделе направили письмо госсекретарю США Марко Рубио с призывом освободить всех армянских заложников, удерживаемых Азербайджаном, включая «политическое руководство Нагорного Карабаха (Арцаха)», и обеспечить право на возвращение.
-
2025-07-21 10:42
В день по тысячу раз слышим: невероятно, но армянский народ смирился со всем этим, армянский народ не видит приближающуюся катастрофу. Что-то странное творится с нашим народом, даже после всего происшедшего «народ» поддерживает Никола.