«Անկախ դիտորդ»․ Տեղ համայնքում ընտրողների 10% տոկոսի հետ օգնող է եկել
«Անկախ դիտորդ» առաքելությունը տարբեր ընտրատեղամասերում արձանագրել է քվեախցիկից դուրս և բազմաթիվ քվեաթերթիկներով քվեարկություն իրականացնելու դեպքեր: Լրագրողներին Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց առաքելության համակարգող Վահրամ Թոքմաջյանը։
Նա նշեց, որ արձանագրվել է նաև քվեախցում մեկից ավելի անձանց ներկայություն և մեքենաների կուտակման դեպքեր, սակայն դրանք այնքան չեն, որ էականորեն ազդեն ընտրությունների արդյունքերի վրա:
Թոքմաջյանը նշեց , որ ի տարբերություն Սյունիքի` Գյումրիում ընտրությունները համեմատաբար հանգիստ են ընթացել:
«Ուշագրավ է, որ հանրապետության տարբեր տարածքներում արձագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվերակություը բացահայտելու դեպքեր: Տեղ գյուղում ունենք դեպք` ընտրողների 10 տոկոսն իր ընտրությունը կատարել է օգնողների օգնությամբ: Ընդհանրապես, Սյունիքում զանգվածային են թե՛ ուղղորդումները, թե՛ տարբեր մեքենաներով մարդկանց տեղամասեր բերելու դեպքերը տարբեր ուժերի կողմից՝ տարբեր ռեսուրսների կիրառմամբ»,-նշեց Վահրամ Թոքմաջյանը` նշելով, որ եղել են նաև տեղամասեր, որտեղ քվեախցիկը անմիջապես պատուհանի մոտ է եղել և ցանկացած անձ հնարավորություն է ունեցել դրսից հետևելու ընտրությունների ընթացքին:
Դիտարկված տեղամասերի 30 տոկոսում եղել են դեպքեր, երբ անձն իր անունը ընտրացուցակում չի գտել, իսկ 1 դեպք էլ, երբ անձը ներկայացրել է այլ անձի փաստաթուղթ: Տեղամասերից 3-ում արձանագրվել է վիճաբանության 6 դեպք:
Գյումրիում արձանագրվել է վստահված անձի աշխատանքը խոչընդոտելու 1 դեպք:
«Անկախ դիտորդ»-ից նշում են՝ Գյումրիում տեղամասեր տեղափոխելու փաստեր արձանագրված է 4-5 քաղաքական ուժի դեպքում:
«Հին պրակտիկան չկա՝ «Գազելներով» մարդ տեղափոխելու, բայց կա մարդատար մեքենաներով տեղափոխելու դեպքեր և կարծես թե այդ ուժերը չեն էլ թաքցնում, քանի որ մեքենաների վրա այն ուժի թեկնածուի նկարն է, ում աջակցում են: Ինչ վերաբերում է կուտակումներին, դրանք քիչ են` համեմատած 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների հետ։ Որոշ դեպքերում սրանք հանձնաժողովների նախագահների «թույլ» լինելու ու հանձնաժողովի անդամների ոչ գրագետ լինելու մասին են վկայում»,-նշեց Վահրամ Թոքմաջյանը։
Նա նշեց, որ խնդիր է նաև ընտրության օրը պաստառների առկայությունը: Ըստ դիտորդ կազմակերպության` սա համատարած խնդիր է:
Անդրադառնալով վարչական ռեսուրսների կիրառման դեպքերին՝ բանախոսն առանձնացրեց օգնության ֆոնդը՝ Շիրակի մարզպետարանի հետ կապված:
«Սա ընդունված ու անընդհատ շարունակվող պրակտիկա է, բայց մենք պետք է առաջարկով հանդես գանք, որ ընտրությունների փուլում որոշակի կարգավորումներով առաջիկայում նման ծրագրեր չիրականացվեն»,-նշեց Վահրամ Թոքմաջյանը:
Նշենք, որ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած` դիտարկել է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները ավելի քան 45 տեղամասերում և 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.