ՄԻՊ–ն անդրադարձել է Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի խուզարկությանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «Առուշ Առուշանյան» դաշինքի` Գորիս քաղաքի շտաբի մոտ կուտակված մեծաքանակ ոստիկաններին և տեղի ունեցած խուզարկությանը։
Նշվում է, որ ՄԻՊ–ին ուղղված ահազանգերի համաձայն՝ ոստիկանները պարզաբանել են, որ պետք է հարուցված քրեական գործի շրջանակում դատարանի որոշման հիման վրա շտաբում իրականացնեն խուզարկություն, բայց, ըստ ահազանգի, դատարանի որոշումն անօրինական է:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հարցը քննարկվել է Առուշ Առուշանյանի փաստաբանի, շտաբի անդամների հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ ոստիկանության հանրային պարտավորությունն է ցույց տալ, թե ինչ ծանրակշիռ հիմնավորումներով են նշված արարքները հենց քվեարկության օրն իրականացվում ոստիկանների այդ քանակի մասնակցությամբ՝ ուղեկցվելով ողջ շտաբի մուտքը փակելով ու նախընտրական շտաբի աշխատանքները սահմանափակելով:
«Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի համար, հատկապես քվեարկության օրը,խոչընդոտներ չառաջանան, որևէ անհամաչափ միջամտություն չլինի, ինչպես նաև իր միջամտության արդյունքում տեղի չունենա ընտրական գոծընթացի որևէ մասնակցի քաղաքական կամ այլ իրավունքների ոտնահարում կամ առնվազն չստեղծվի նման ընկալում»,–նշել է Թաթոյանը:
Նշենք, որ քիչ առաջ Գորիսում ավարտվեց «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի խուզարկությունը, որը տևեց 3.5 ժամ և ավարտվեց այն ժամանակ, երբ փակվեցին ընտրատեղամասերը։
Փաստաբան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր կարծիքով`ոստիկանները խուզարկության ժամանակ ոչինչ չեն գտել։
Նշենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հոր` Գագիկ Առուշանյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իբրև նա 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Դրա հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը խուզարկության թույլտվություն է տվել։
Դատարանը թույլատրել է խուզարկությունն անցկացնել հոկտեմբերի17–19–ը, մեկ անգամ ու մեկ վայրում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-25 12:21
Турция запретила въезд канадскому журналисту Нилу Хауэру, направлявшемуся из Еревана в Стамбул. Об этом он написал в соцсети X.
-
2024-11-25 12:19
В номом правительстве Грузии будет три новых министра: Мака Бочоришвили возглавит МИД, Анри Оханашвили – министерство юстиции, а Давид Сонгулашвили – министерство окружающей среды и сельского хозяйства, заявил премьер-министр Ираклий Кобахидзе. Его слова приводит Sputnik Грузия.
-
2024-11-25 12:17
Аэропорт "Сюник" в Капане проходит модернизацию: установка нового оборудования повысит безопасность полетов и сократит количество отмен рейсов из-за плохих погодных условий. Об этом рассказал директор аэропорта Карен Варданян в интервью Sputnik Армения.
-
2024-11-25 12:17
Работа школ Бейрута приостановлена из-за разрушений от израильских авиаударов. Об этом сообщил катарский телеканал Al Jazeera.