Քստմնելի և դատապարտելի վարքագիծ. «Հայաստան» դաշինքը` Առուշանյանի շտաբը խուզարկելու մասին
«Հայաստան» դաշինքը Facebook–ի էջում հայտարարություն է տարածել` կապված այսօր Գորիսում ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը խուզարկելու հետ։
Նշենք, որ այսօր ժամը 20.00–ին Գորիսում ավարտվեց «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի խուզարկությունը, որը տևեց 3.5 ժամ։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հոր` Գագիկ Առուշանյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իբրև նա 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Դրա հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը խուզարկության թույլտվություն է տվել։
«Գորիսում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ ևս ապացույցն են այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը, և սեփական իշխանությունը պահելու, քաղաքական նպատակահարմարության հիվանդագին մոլուցքով տարված իշխանությունները պատրաստ են ամեն տեսակի անօրինականությունների»,– նշված է հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ Գորիս համայնքում ընդդիմադիրի դիրքերից հանդես եկող «Առուշ Առուշանյան» դաշինքի նկատմամբ իրականացվող բռնաճնշումների, ոստիկանական ուժերի մասշտաբային ներգրավման, վարչական ռեսուրսների համատարած չարաշահման վարքագիծը մեկ անգամ ևս բացահայտում են իշխանության դեմքը։
«Արձանագրվող համատարած խախտումներն ու ապօրինությունները՝ այդ թվում ոստիկանական հոծ ուժերի կողմից «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի ներխուժումը, արդեն իսկ անազատության մեջ գտնվող Ա․ Առուշանյանի հոր նկատմամբ հետապնդումը գնահատում ենք, որպես քաղաքական ահաբեկչություն, ընտրության բուն ընթացքում համայնքի խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու քստմնելի և դատապարտելի վարքագիծ»,–նշված է հայտարարության մեջ։
Ըստ «Հայաստան» դաշինքի` ներկա իշխանությունները, Սյունիքում չունենալով հանրային հենարան, դիմում են համատարած խախտումների և ապօրինությունների` ձևավորելու իշխանության վարած ապազգային քաղաքական կուրսին հպատակ և հլու տեղական ինքնակառավարման մարմիններ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 06:27
Экс-госминистр Арцаха Артак Бегларян в ответ на последнее заявление МИД Армении направил ведомству ряд вопросов, в частности, о «моральных, политических и правовых границах».
-
2025-04-08 19:42
Депутаты Госдумы России на пленарном заседании единогласно приняли закон о ратификации Договора о всеобъемлющем стратегическом партнерстве между Российской Федерацией и Исламской Республикой Иран.
-
2025-04-08 19:39
Вещание иностранных телеканалов и программ в рамках общественного мультиплекса – угроза для Армении. Об этом на заседании постоянной парламентской Комиссии по образованию, науке, культуре, диаспоре, молодежи и спорту во время представления отчета Комиссии по телевидению и радио о деятельности и состоянии свободы информации в аудиовизуальных медиа за 2024 год заявил 8 апреля председатель комиссии Тигран Акопян.
-
2025-04-08 19:34
Второй раунд российско-американских консультаций, посвященных работе дипмиссий, состоится в ближайшие дни в Стамбуле. Об этом сообщили РИА Новости в МИД РФ.