ԼՂ-ի համար նախատեսված մարդասիրական 10 տոննա բեռը հասցվել է Երևան ՌԴ ՕՏՈւ Իլ-76ՄԴ ինքնաթիռով
Ռուսաստանի oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76ՄԴ ինքնաթիռով Երևան է հասել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` բարեգործական կազմակերպությունների հավաքած օգնությունն ուղարկվել է Մոսկվայի մարզի «Չկալովսկի» օդանավակայանից։
«Հրամանատարը խնդիր էր դրել իրականացնել 10 տոննա մարդասիրական օգնության տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն։ Խնդիրը կատարվել է հստակ և համակարգված»,-ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը։
Հայաստան հասած խմբաքանակում նաև սարքավորումներ կան, որոնք նախատեսված են Արցախի հեռավոր շրջաններում, սահմանազատման գծում գտնվող կրթական հաստատությունների համար։ Մարդասիրական բեռն Արցախ կհասցնի ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյունը։
«Մոսկվայում է հավաքվել ԼՂ-ի համար նախատեսված մարդասիրական օգնությունն ու ռուս խաղաղապահների օգնությամբ տեղափոխվել Մոսկվայից։ Հուսով եմ, որ մեր հետագա համագործակցությունը ևս կլինի բարենպաստ, ինչպես հիմա է։ Շնորհակալություն բոլորին, Ռուսաստանի Դաշնությանն ու խաղաղապահ զորախմբին»,-ասել է «Մերսի» բարեգործական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։
«ՀՀ է բերվել սննդամթերք, խաղալիքներ, գրենական պիտույքներ, ծորակներ, Էլեկտրական վառարաններ։ Այդ ամենը հետագայում կտեղափոխվի մանկապարտեզներ, դպրոցներ, կփոխանցվի բազմազավակ ընտանիքներին, կարիքավորներին, տեղահանվածներին, նաև նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).