Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱ՞Ն, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԽԱՂԱՂ ՀԱՆՁՆՈՒՄ
Երկու օր առաջ գործընկերս՝ Աննա Գրիգորյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, նշելով, որ իշխանությունը Կապանի Փելա սարը հանձնում է Ադրբեջանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որքան հնարավորություն ունեցա ճշտեի, սարի մի հատվածում մենք ենք վերահսկողություն իրականացնում, մյուսում՝ ադրբեջանցիները։
Քաղաքական իշխանությունը կամ որևէ կառույց մինչև հիմա դա չի հերքել, ինչը նշանակում է, որ հանձնման գործընթացը լուռ իրականացվում է։
Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորել է Երասխ բնակավայրը, շեշտում եմ՝ ոչ թե այդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերը, այլ խաղաղ բնակավայրը։ Մարդիկ նյութական կորուստներ են կրում, վախի մթնոլորտ է արմատավորվում, իսկ իշխանությունը միայն ասֆալտից է խոսում։
ՄԻՊ-ը շարունակ ահազանգում է, որ Ադրբեջանը դիրքավորվելով մայիսի 12-ից հետո ՀՀ-ից բռնազավթված տարածքներում, ոչ միայն շարունակում է ամրանալ, այլ մեծ խնդիրներ է ստեղծում հարակից գյուղերի մեր հայրենակիցների համար։ Սրան ի պատասխան, իշխանությունը շարունակում է խոսել խաղաղության մասին ու ոչինչ մեր հայրենակիցների անվտանգության մասին։
Արցախում ադրբեջանցիների ագրեսիայի արդյունքում նախորդ շաբաթվա ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, 6 վիրավոր ունենք, 1 քաղաքացիական անձ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս խոցվել է, հասցվել է նաև նյութական վնասներ։
Իշխանությունն ամեն կերպ փորձում է «հանգցնել» այդ թեմայով բարձրացած աղմուկը ու ոչինչ չի անում հետագայում նման միջադեպերի կանխման համար։
Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ իրականում խաղաղ հանձնում։
Իշխանության քայլերը հուշում են, որ ցավոք, գործ ունենք մեր հայրենիքի տարբեր հատվածների խաղաղ հանձնման և մեր քաղաքացիների անվտանգությունը բախտի քմահաճույքի թողնելու հետ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.