Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել զգույշ լինել և չհայտնվել երրորդ երկրների ծուղակում
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնցով վերջինս, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, Իրանին մեղադրել էր Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու մեջ:
Ինչպես փոխանցում է «ԻՐՆԱ» գործակալությունը, Խափիբզադեն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել «թույլ տալ շարունակել երկու երկրի պաշտոնյաների միջև երկխոսությունը դիվանագիտական ուղիներով և խուսափել բացասական հայտարարություններից»:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ հարաբերություններն Իրանի և Ադրբեջանի միջև բնականոն ընթացք են ունեցել, սակայն հավելել է, որ «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում», տեղեկացնում է Tert.am-ը:
Հիշեցնենք, որ այս առնչությամբ Խաթիբզանդեն հայտարարություն էր արել օրեր առաջ՝ նշելով, որ Ալիևի հայտարարություններն անհիմն են:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.