Էրդողանի կուսակցության վարկանիշը օր օրի ընկնում է
Թուրքիայում գործող «Metropoll» հետազոտական կենտրոնը հրապարակել է Թուրքիայում իշխող քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անկումային վարկանիշը բացահայտող հերթական սոցհարցման արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am–ը։
Հնչեցվել է հետևյալ հարցը. «Եթե այս կիրակի նախագահական ընտրություններ լինեն և Էրդողանը կրկին թեկնածու լինի, ըստ ձեզ, նա կհաղթի՞ ընտրություններում»։ Հարցվածների 44 տոկոսը տվել է «կհաղթի», իսկ 50 տոկոսը՝ «չի կարող հաղթել» պատասխանը։
Այսպիսով, առաջիկա ընտրություններում ԱԶԿ-ի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պարտությունը կանխատեսող քաղաքացիների թիվն առաջին անգամ գերազանցել է նրա հաղթանակը կանխատեսողների թիվը։
Հունիսին Էրդողանի հաղթանակին հավատացել էին հարցվածների 49.9 տոկոսը, իսկ պարտությանը՝ 41.8 տոկոսը։ Օգոստոսին 55.4 տոկոսը նույն հարցին տվել էր «կհաղթի», իսկ 39.41 «չի կարող հաղթել» պատասխանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.