Աբրահամյան․ Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանցիները հետքայլ կատարելու մտադրություն չունեն
«Այս պահի դրությամբ Զինված ուժերի Գլխավոր շտաբից կամ շտաբի պետից պատասխան գրություն չի ստացվել: Բացի նրանից, որ ԳՇ պետը օրենքի խախտումով սահմանված ժամկետում չի պատասխանել իմ գրությանը, սա շատ ավելի խորքային պատճառներ է առաջ բերում»,- ԱԺ-ում ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԳՇ պետին ուղղված գրությանը ստացել է պատասխան, որպեսզի որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ այցելի սահմանագիծ:
Նրա խոսքով, սահմանային այն հատվածը՝ Սոթք-Խոզնավար, որտեղ փորձում է որոշակի դիտարկումներ իրականացնել, մայիսի 12-ից հետո ադրբեջանական զորքերի կողմից, ըստ էության, բռնազավթվել է, նույնիսկ պաշտոնական տեղեկություններով մինչև 3.8 կմ խորությամբ ադրբեջանական ներխուժման փաստ կա:
«Երկրորդ կողմը. երբ ադրբեջանական զորքերն ամենատարբեր ուղղություններով ներխուժել են Հայաստանի տարածք, դրանից հետո նոր ՀՀ Զինված ուժերը համապատասխան ուժեր են այդ հատվածում տեղակայել, որոնք պետք է ապահովեն սահմանային այդ հատվածի պահպանությունը, պաշտպանությունը, ըստ անհրաժեշտության իրականացնեն պլանային գործողությունները, որոնք տարբեր իրավիճակների համար նախատեսված են»,- ասաց անվտանգության հարցերով փորձագետը:
Միաժամանակ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այդ բարձրադիր հատվածում արդեն ձմեռային սեզոնը սկսվել է և իր համար կարևոր է հասկանալ՝ այդ հատվածներում ինչպիսի պաշտպանական համակարգեր են ստեղծված, արդյոք ԶՈւ-ն հնարավորություն ունի արդյունավետ մարտական հերթապահություն, ըստ անհրաժեշտության պաշտպանական գործողություններ իրականացնել:
«Երրորդ. փաստացի մայիսին թույլատրվել է ադրբեջանական զորքերի ներխուժումը ՀՀ տարածք և մինչև այսօր ռազմաքաղաքական ղեկավարությունից որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել:
Այս բացը մնում է և ինքնին բերում է նոր եզրահանգումների, որ կամ այդ տարածքները հանձնելու պայմանավորվածություն կար կամ հանցագործություն է տեղի ունեցել և սահմանային բավականին մեծ հատված ուղղակի պաշտպանության տակ չի առնվել»,- ասաց Տ. Աբրահամյանը:
Նա նշեց, որ այդ հատվածում ադրբեջանական կողմը բավականին ամրանում է, ինժեներական աշխատանքներ է իրականացնում, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մտադրություն չունի հետքայլ կատարել այդ տարածքներից:
«Տարբեր աղբյուրներից ես բազմաթիվ տեղեկություններ եմ ստանում, բայց այս թեմայի հետ կապված խոսում եմ իմ տիրապետած տեղեկությունների 5 տոկոսի ծավալով, մի մասը անվտանգության տեսանկյունից չեմ հրապարակում: Բայց, հույս ունեմ, իշխանություններն իմ պարկեշտությունից չեն օգտվի և իրենց այսպիսի լկտի ձևով չեն պահի: Ժամանակ եմ տվել ինձ պատասխանելու համար: Իմ խնդիրն իրականում ոչ թե ինչ-որ մեկին անվանարկելն է, քննադատելը, այլ եղած պրոբլեմների լուծումն է:
Մի քանի օր ժամանակ եմ տվել Զինված ուժերի Գլխավոր շտաբին իրավիճակին պատշաճ արձագանքելու և իմ մուտքը սահմանային այդ հատված թույլատրելու համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.