Տրանսպորտի բնագավառի վերահսկողությունը կիրականացվի առավել արդյունավետ
ՀՀ վարչապետի աշխատակազմը ներկայացրել է օրենսդրական փաթեթ, ըստ որի, առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի ապահովել տրանսպորտի բնագավառի վերահսկողության առավել արդյունավետ, անխափան և բնականոն գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, օրենքների նախագծերը ներկայացված են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում: Մասնավորապես, նախատեսվում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին օժտել համապատասխան գործիքակազմով, որով վերջինս հնարավորություն կունենա պատշաճ վերահսկողություն իրականացնել նաև այն կարգավորումների նկատմամբ, որոնք ներկայիս գործիքակազմով հնարավոր չէ պատշաճ վերահսկողություն իրականացնել:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է հստակեցնել տրանսպորտի բնագավառի վերահսկողության ուղղությունները և վերահսկողության ենթակա ընդհանուր պահանջների շարքը, սահմանել նոր վերահսկողության ձևը՝ դիտարկումը, որով տեսչական մարմինը հնարավորություն կունենա վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջների պահպանման նկատմամբ: Նշվում է, որ այն իրականացվելու է առանց տնտեսավարող սուբյեկտին նախնական ծանուցման:
Դիտարկման շրջանակներում հնարավորություն կընձեռվի հսկիչ կետերի միջոցով վերահսկողություն իրականացնել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների նկատմամբ:
Դրանից բացի, դիտարկման շրջանակներում տեսչական մարմնին նախատեսվում է վերապահել լիազորություն տրանսպորտային միջոցը կանգնեցնելու, ինչպես նաև սահմանել սահմանային վերահսկողության կազմակերպմանը վերաբերող կարգավորումներ:
Ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելու լիազորությունը վերապահելու շրջանակներում նախատեսված է սահմանել նաև համազգեստ կրելու պահանջ, ինչպես նաև ծառայողական ռազմամթերք, ձեռնաշղթա (հատուկ միջոցներ) կրելու հնարավորություն և երկաթուղային տրանսպորտի օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունը վերապահել տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի բնագավառի վերահսկողության մասով հստակ և համապարփակ կարգավորումներ առկա չեն: Պատշաճ կերպով հնարավոր չէ իրականացնել, օրինակ՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների, բեռնատար փոխադրումների վերահսկողությունը: Այսինքն՝ միջազգային պայմանագրերով և օրենսդրությամբ սահմանված են այնպիսի կարգավորումներ, որոնց նկատմամբ վերահսկողությունը օրենսդրությամբ օժտված ներկայիս գործիքակազմով պատշաճ իրականացնել հնարավոր չէ: Այդպիսիք են՝ ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումները, միջպետական փոխադրումներ իրականացնող տրասնպորտային միջոցներում տախոգրաֆի առկայության պահանջը, միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս ուղևորների թվի սահմանափակումը, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջներ և այլն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.