Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ․ ՀԵՐԹԱԿԱՆ ՃՈՌՈՄ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԱՆՊԱՏԻԺ ՁԱԽՈՂՈՒՄԸ
Տարվա սկզբին տնտեսության համար պատասխանատու պաշտոն զբաղեցնողը խոստացավ տնտեսության երկնիշ աճ, միլիարդավոր ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տարին մոտենում է ավարտին։
2021թ․ հունվար-օգոստոսին․
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է խոստացածի կեսից էլ պակաս չափով՝ 4,9 տոկոսով։ Նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ նվազել է 0,3 տոկոսային կետով։
Ի դեպ, հարևան Վրաստանում տնտեսությունն աճել է երկնիշ՝ շուրջ 12 տոկոսով։
Օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 280 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը՝ 85,7 միլիոն ԱՄՆ դոլար։ Խոստացած միլիարդավոր դոլարից պակաս է պատիկներ անգամ։
Այս ժամանակահատվածում երկնիշ (12 տոկոսով) և շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով աճ ապահոված ցուցանիշ էլ կա։ Դա Հայաստանի պետական պարտքն է։
2021թ․ հունվար-սեպտեմբերին արձանագրվեց առանցքային մեկ այլ ցուցանիշի երկնիշ աճ ևս։ Խոսքը սննդամթերքի գների 10,2 տոկոսով աճի մասին է։ Վերջինիս առաջանցիկ աճը շարունակվում է՝ ուղղակիորեն նվազեցնելով քաղաքացիների իրական եկամուտներն ու բարեկեցությունը ․․․
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.