Ռուսական ընկերությունները պատրաստ են «ԳեոՊրոՄայնինգի» նախագծի համար տեխնիկա մատակարարել ՀՀ
Ռուսական ընկերությունները պատրաստ են «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նոր, ծավալուն լեռնամետալուրգիական նախագծերի համար տեխնիկա մատակարարել Հայաստան: Արտահանման վարկերի ապահովագրման ռուսական գործակալության գլխավոր տնօրեն Նիկիտա Գուսակովն այդ մասին ասաց այսօր Երևանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
«Ռուսաստանում կան տեխնիկայի լավ նմուշներ, և մենք պատրաստ ենք ֆինանսավորել դրանց առաքումը ինչպես անմիջականորեն՝ վարկերի տեսքով, այնպես էլ լիզինգի միջոցով։ Մենք նման նախագծեր արդեն իրականացրել ենք Ղազախստանում և Ուզբեկստանում, այժմ կարող ենք այդ սխեման կիրառել նաև Հայաստանի դեպքում», - ավելացրեց նա։
Բացի այդ, համաժողովի շրջանակում ռուսական ձեռնարկությունները բանակցություններ են վարում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման համար ճանապարհաշինական տեխնիկայի մատակարարման շուրջ (որը ենթադրում է, մասնավորապես, Հայաստանի հարավում մի քանի թունելներով ճանապարհային մայրուղու ուղիղ հատվածի կառուցում, ինչը զգալիորեն կկրճատի Մեղրիից Երևան և այնուհետև Վրաստան տանող ժամանակը), տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.