Նոր հավելված միգրանտների համար. Տեղում նստած կարող են տեսնել «խոպանում» ինչ աշխատանք կա
Հոկտեմբերի 11-ին «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» ծրագրի հավելվածի օգտագործողների թիվը մեկ միլիոնից անցել է, ինչն անսպասելի էր: Այսօր այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Մոսկվա–Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:
«Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» հավելվածը ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի առաջին նախագիծն է: Այս նախագծի խնդիրն է ապահովել քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը կորոնավիրուսային վարակի համաճարակի պայմաններում: Հարցին՝ եղե՞լ են QR կոդերի կեղծումներ, ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց, որ նման կեղծումներ չեն եղել:
Նաև հետաքրքրվեցին՝ ի՞նչ անի ուղևորը, եթե նրա հեռախոսն օդանավակայանում կոտրվել է կամ՝ կորցրել է, որի մեջ գտնվում է այդ հավելվածը: Տիգրան Սարգսյանն ասաց. «Եթե քաղաքացու հեռախոսը կոտրվել է և նա վստահ է, որ նրա են QR կոդի հետ ամեն ինչ կարգին է, ապա, ամենապարզ միջոցը՝ կապվել տվյալ լաբորատորիայի հետ և խնդրել, որ նոր հեռախոսահամարին ուղարկեն QR կոդը: Լաբորատորինա կարող է ուղարկել այն նոր հեռախոսահամարի»:
Հարցին՝ վերլուծության ենթարկվե՞լ են տվյալները՝ որ երկրի քաղաքացիներն են ամենաշատը օգտվել այդ հավելվածից, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Հավելվածը ներբեռնելու հարցում առաջին տեղում Ղրղըզստանն է՝ 400 հազար ներբեռնում կա: Եվ, պատահական չէ, որ միլիոնի մեջ օգտագործողներից շատերը նույնպես Ղրղզստանից են: Թե կոնկրետ ովքեր են, չենք կարող ասել: Երկրորդ տեղում Բելառուսն է, երրորդ տեղում՝ Հայաստանը: Ուզբեկստանը, Ադրբեջանն ու Մոլդովան ավելի ուշ են միացել հավելվածին, այդ պատճառով ճիշտ կլինի այդպիսի վերլուծություն անել մեկ տարուց»:
Տիգրան Սարգսյանն ասաց, որ հասունացել է պահը, որպեսզի օդային տրանսպորտից բացի ցամաքային տրանսպորտով երթևեկելիս էլ ներբեռնեն այդ հավելվածը. «Այդ հարցն այսօր քննարկման փուլում է, և անխոս այն կապված է՝ այն բանի հետ՝ ինչպես է անցնում կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչպիսի իրավիճակ է այս կամ այն տարածաշրջանում: Մենք չենք բացառում, որ այդ հավելվածը կարող են օգտագործել թե՛ ցամաքային թե՛ ջրային տրանսպորտով երթևեկելիս»:
ԵԱԶԲ վարչության փոխնախագահը նաև հայտնեց թվային մեկ այլ նոր հավելվածի՝ մոտ ապագայում թողարկման մասին, որը կառնչվի միգրանտներին. «Միգրանտը, դուրս չգալով իր երկրից, մեր հավելվածի միջոցով կարող է գտնել իրեն հարմար աշխատանք, պարզել բոլոր իրեն հուզող հարցերը՝ տվյալ աշխատանքի վերաբերյալ: Կարող է ընտրել տարածաշրջանը, որը նրան հոգեհարազատ է, և ուսումնասիրել այդտեղ ինչ աշխատանքներ կան, որքան է աշխատավարձը: Կարող է, որոշ էտապների գրանցում անցնել, որը նա անում էր տվյալ երկրում լինելով: Հիմա շատ ծառայություններ կարող է ստանա հեռահար: Կարող է երեխաների հարցերով նույնպես տեղեկատվություն ստանալ, ապահովագրության և այլ հարցեր անել: Այսինքն՝ համալիր ծառայություններ, որոնք կհեշտացնեն խնդիրները: Տարեվերջին կունենանք այդ հավելվածը», տեղեկացնում է Aravot.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).