2022թ․ ՌԴ ժամանող միգրանտները կկարողանան օգտվել «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային ծառայություններից
Եվրասիական զարգացման բանկն աշխատում է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի ստեղծման ուղղությամբ: Այս մասին հոկտեմբերի 19-ին Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուրսուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:
Եվրասիական զարգացման բանկի կոլեգիայի նախագահի տեղակալի խոսքով՝ հավելվածի մեկնարկային տարբերակը Ռուսաստանում կգործարկվի 2022 թվականին:
«ՌԴ տարածքում հավելվածի գործարկումը պայմանավորված է նրանով, որ ԵԱՏՄ երկրներից աշխատանքային միգրանտների հիմնական հոսքը, առաջին հերթին, ուղղվում է հենց Ռուսաստան: Բացի այդ, այս հարցը գտնվում է Ռուսաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: Նրանք Ռուսաստանի Դաշնությունում միգրանտների տեղակայման հետ կապված բոլոր բիզնես գործընթացների թվայնացումը առաջնահերթ ծրագիր են համարում: Այդ իսկ պատճառով «Աշխատանք ԵԱՏՄ-ում» միջազգային հավելվածը առաջին հերթին ռուսական հատվածում կգործարկվի»,- պարզաբանել է Սարգսյանը:
Հավելվածի մշակումը, ինչպես նշել է ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահի տեղակալը, կավարտվի մինչև 2021 թվականի վերջը:
«Այսպիսով, արդեն 2022 թվականին ՌԴ ժամանող միգրանտները կկարողանան օգտվել թվային ծառայություններից: Հավելվածը թույլ կտա քաղաքացիներին, առանց իրենց երկրի սահմաններից դուրս գալու, աշխատանք գտնել Ռուսաստանում, ծանոթանալ աշխատանքային պայմաններին, պայմանավորվել գործատուի հետ, հեռակա կարգով լուծել բնակարանային հարցը, երեխաներին տեղավորել դպրոցական և նախադպրոցական հաստատություններում, գրանցման, սոցիալական ապահովագրության, կյանքի ապահովագրության և այլ փուլեր անցնել: Այսինք՝ դա կլինի ծառայությունների մի ամբողջ շարք, որը մենք կտրամադրենք միգրանտներին» - ասել է Սարգսյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.