Հայաստանում որոշակի կարգավիճակ ունեցող ուսանողների ուսման վարձն ամբողջությամբ կփոխհատուցվի
Մահացած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներից ուսանողների ուսման վարձն ամբողջությամբ կփոխհատուցվի: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը:
Փոխնախարարի խոսքով՝ փոխհատուցում կստանան նաև այն անձինք, ովքեր ուսման ընթացքում ստացել են որոշակի կարգավիճակ, այն է`1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն: «Ցանկում ներառված են նաև իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հաշմանդամություն ստացած անձինք, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև մինչև 27 տարեկան մահացած զինծառայողների երեխաները»,- պարզաբանեց Թռչունյանը:
Այսպիսով, ուսման ամբողջ փոխհատուցումը կտրամադրվի ոչ միայն նրանց, ովքեր արդեն որոշակի կարգավիճակով են համալսարան ընդունվել, այլ նաև այն ուսանողներին, ովքեր նշված կարգավիճակը ստացել են անմիջապես ուսման ընթացքում: Փոխնախարարը նաև հավելեց, որ այս տարի բուհեր է ընդունվել վերը նշված կարգավիճակներին համապատասխանող 30 մարդ: Նշենք, որ խորհրդարանական հանձնաժողովը քննարկումներից հետո դրական եզրակացություն տվեց օրենսդրական այս նախաձեռնությանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).