Последние новости

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ՏԱՊԱԿՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ

Շարունակաբար տապակվելով Հայաստանի առկա խնդիրների մեջ՝ անուշադրության չմատնենք գլոբալ քաղաքական երևույթները, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեզ վրա։

Խոսքը գնում է Թուրքիայի նախագահի այսօրվա ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մասին աղմկահարույց հայտարարության և դրան հաջորդած ՌԴ ԱԳ նախարարի արձագանքի շուրջ։

Էրդողանի հայտարարության մասով.

1. Թուրքիան նոր խաղ է սկսում ռեգիոնալ գերտերությունից գլոբալ խաղացող ճանաչվելու համար։

2. Թուրքիան հարցականի տակ է դնում առկա միջազգային հարաբերությունների ճարտարապետությունը։

3. Թուրքիան փաստացի առաջարկում է վերանայել Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետևանքները։

4. Թուրքիայի նախագահը ճշգրիտ ընտրել է իր հարձակման վայրը, հայտարարությունը անելով թերարժեքության բարդույթ ունեցող Աֆրիկա կատարած այցի ընթացքում։

Լավրովի պատասխանի մասին.

1. Ռուսաստանը կարծես թե չի բացառում ՄԱԿ-ի հնարավոր ռեֆորմի շուրջ նման քննարկումների ծավալումը, այն ուղղորդելով ԱԽ ոչ մշտական անդամների թիվը փոփոխելու հունով։

2. Ռուսաստանը Էրդողանի՝ մշտական անդամ հնգյակին խայթոցի էներգիան փորձում է տրանսֆորմացնել և ուղղել Արևմուտքի դեմ։

3. Ռուսաստանի կոնստրուկտիվ արձագանքը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային տեղի է ունենում Ալյանսի հետ հարաբերությունների աննախադեպ սրման ֆոնին։

4. Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ ՄԱԿ-ի ռեֆորմը մի կողմից օրհասական է, մյուս կողմից Անվտանգության խորհրդի անդամների ընդլայնման հարցը, հատկապես՝ մշտական անդամների մասով, Պանդոռայի արկղ է, որից բացվելու դեպքում Թուրքիայից բացի վստահաբար դուրս կգան նաև Գերմանիան, Հնդկաստանը, Ճապոնիան, Բրազիլիան և այլն։

Արմեն ԱՇՈՏՅԱՆֆեյսբության էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ