Չեմ կարող պնդել, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չի լինի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեմ կարող պնդել, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2022թ. չի լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 20-ին ասաց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նա պարզաբանեց, որ այժմ համալիր բանակցություններ են վարվում, որոնք ներառում են ե՛ւ սահմանին գազի գնի, ե՛ւ «Հրազդան-5»-ի, ե՛ւ գազի մատակարարումների համակարգի հարցերը։
«Գազի գնի վերաբերյալ բանակցությունները կարող են որոշակի ազդեցություն գործել էլեկտրաէներգիայի վրա։ Քննարկումներն առայժմ ավարտված չեն։ Դրանք կավարտվեն, երբ ստորագրվի միջկառավարական համաձայնագիր։ Եթե գազի գինը սահմանին լինի այնպիսին, ինչպիսին հիմա է (1000 խորանարդ մետրը 165 դոլար), ապա սակագների բարձրացում չի լինի։ Ամեն դեպքում էներգետիկ համակարգում վերանայումներ կատարվում են ամեն տարի՝ անկախ այն բանից՝ կանդրադառնա՞ դա սպառողի վրա, թե՞ ոչ»,- նշեց պաշտոնյան։
Բաղրամյանը տեղեկացրեց, որ Հայկական ԱԷԿ-ը երկրի էլեկտրաէներգետիկական համակարգին միացվել է նախատեսված ժամկետից ավելի ուշ, ինչը վնաս է հասցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։
«Սակայն ամռանը գրանցվեցին դրական շատ գործոններ, որոնք փոխհատուցում են այդ կորուստները»,- նշեց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 18:17
Окончательной четкости вокруг сроков процедуры выражения вотума недоверия премьер-министру Армении нет. Об этом заявил в беседе с журналистами после продлившейся около часа встречи с руководителем парламентской фракции «Честь имею» Айком Мамиджаняном 11 июня депутат от блока «Армения», представитель Верховного органа АРФ Дашнакцутюн Ишхан Сагателян.
-
2025-06-11 18:11
Расходы Министерства здравоохранения Армении в 2024 году составили 153,8 млрд драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 18:09
Нужно сдерживать попытки установления чьей-либо гегемонии на Южном Кавказе, заявил старший научный сотрудник иранского Института политических и международных исследований Сейед Мохаммад Казим Саджадпур на форуме APRI Armenia.
-
2025-06-11 18:06
Москва осведомлена об обеспокоенности Баку по поводу деятельности миссии ЕС в Армении. Об этом в ходе очередного брифинга заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.