Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խումբը՝ ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը։
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Եվրոպայից ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Մարթեն Էհնբերգը նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 19:45
На складе в провинции Исфахан в Иране произошел взрыв, сообщает Mehr.
-
2025-04-29 19:44
Проект «Север-Юг» продолжает подвергаться атакам с разных сторон. В Армении этот проект, можно сказать, откровенно саботировался еще до событий 2018 года, превратившись в один из самых коррупционных (если не самый коррупционный) долгостроев страны. И вот, по проекту нанесен очередной удар.
-
2025-04-29 18:43
В рамках дела о смерти армянского пограничника задержан его сослуживец. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь Следственного комитета Кима Авдалян.
-
2025-04-29 18:41
В рамках уголовного производства, инициированного в Антикоррупционном комитете Армении по соответствующим статьям Уголовного кодекса РА по фактам дачи, получения взятки, в Шенгавитской резиденции Уголовного суда первой инстанции общей юрисдикции города Ереван 29 апреля 2025 года было осуществлено доказательственное действие с участием представителя судебной власти республики. Об этом на запрос Новости Армении – NEWS.am сообщили в Антикоррупционном комитете.