«Ժողովուրդ». ԹԵԺ ՕՐԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ԻՍԿԱԿԱՆ ԽՈՒՃԱՊ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ Է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության ներսում իսկական խուճապ ու տրամադրությունների անկում է՝ կապված հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում խայտառակ ու անսպասելի պարտության հետ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանության աղբյուրները փոխանցում են, որ հատկապես Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրությունները չեն կարողանում «մարսել» իշխանավորները ու, կարելի է ասել, տակտիկա են մշակում իրենց «թշնամի» ընդդիմությանը իրենց տեղը ցույց տալու համար:
Իշխանության ներսում քննարկվել է այն հարցը, որ պետք է շատ արագ ուշքի գալ ու պատրաստվել համայնքապետերի հաջորդ ընտրություններին, այս անգամ՝ շատ ավելի լուրջ:
Նշենք, որ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում նոյեմբերի 14-ին կանցկացվեն համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նշված մարզերի պատգամավորներին ու ՔՊ ներկայացուցիչներին արդեն հորդորել են սթափ լինել, քարոզարշավն անել առանց մատերի արանքով նայելու, համայնքների բնակիչների հետ հաճախ հանդիպել, խոստումներ տալ, հակառակ դեպքում կրկին կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ:
Հավելենք, որ իշխանությունը պետք է նախապատրաստվի նաև դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին: Բանն այն է, որ նշված օրը պետք է լինեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի համայնքների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ: Թեժ օրեր են սպասվում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.